Երբ Արցախի Հանրապետությունը հայտարարեց իր անկախության մասին, ոչ ոք դա չճանաչեց՝ նույնիսկ Հայաստանը, ինչը բավականին տարօրինակ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ:
«Հայաստանն ինքն է ճանաչել Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․) որպես Ադրբեջանի մաս։ Հայկական պատվիրակությունը հստակ նշել է Ադրբեջանի տարածքը քառակուսի կիլոմետրով, որի մեջ ներառված է եղել նաև Ղարաբաղի (Արցախ՝ խմբ․) տարածքը»,- ասել է Պուտինը։