Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փակ դռների հետևում քննարկել են Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆրիկայում տիրող իրավիճակը և միգրացիոն ճգնաժամը։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:
«Շաբաթ օրը Էմանուել Մակրոնը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ խոսել է ոչ միայն միգրացիոն խնդիրների, այլև բժշկական միջամտությամբ կյանքից հեռանալու հարցերին, և Ֆրանսիայի նախագահը ներկայացրել է էվթանազիայի մասին օրինագծի մեթոդաբանությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Նախագահի շրջապատից նշել են` չնայած այն հանգամանքին, որ Հռոմի պապը եվրոպացի քաղաքական գործիչներին դատապարտել է միգրանտների խնդիրների նկատմամբ անտարբերություն դրսևորելու համար, բայց Փարիզն այդ հարցում ամաչելու բան չունի. Ֆրանսիան հյուրընկալության և ինտեգրման երկիր է:
Էֆթանազիայի օրինագծի վերաբերյալ Մակրոնը զրույցի ընթացքում «չի մանրամասնել դրա բովանդակությունը»։
«Սուրբ Հայրը շատ զգայուն է այն բանի նկատմամբ, թե ինչ կարող է անել Ֆրանսիան»,- մեջբերում է պետության ղեկավարի շրջապատից մեկի խոսքերը լրատվամիջոցը։