Մոսկվան հույս ունի, որ հայ ժողովուրդն իր պատմությունը կապում է Ռուսաստանի հետ, այլ ոչ թե «արտերկրից եկածների», ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների` առաջին հերթին այս տարածաշրջանի երկրների, այլ ոչ թե արտերկրից եկածների հետ»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանից հետո: