Արցախի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ կա 138 վիրավոր, որոնցից 29-ը խաղաղ բնակիչներ են։
Այս մասին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում
«Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ 112 տուժած, Ստեփանակերտի մանկական հիվանդանոց՝ 11, Մարտակերտի շրջանային հիվանդանոց՝ 15: Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների հետ այս պահին հնարավոր չէ կապ հաստատել»,-հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է նաև, որ Ստեփանակերտի դիահերձարանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 1 երեխա։