Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ, օգտագործվեցին, ենթադրաբար, լուսաձայնային նռնակներ

Կառավարության դիմաց իրավիճակը լարված է։ Քաղաքացիների ու ոստիկանների մեջ բախում է սկսվել։ Օգտագործվեցին ենթադրաբար լուսաձայնային նռնակներ։

Քաղաքացիները հայհոյանքներ են հնչեցնում ոստիկանների հասցեին, շշեր, ծխախոտի տուփեր և այլ իրեր շպրտում նրանց ուղղությամբ։

Կառավարության շենքի ապակիներ կոտրվեցին։

Հրապարակում է նաև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Մեր խնդիրը իշխանափոխության իրականացումն է։ Կոչ ենք անում չտրվել սադրանքներին»,-հայտարարեց նա։


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են նաև դիրքային առաջխաղացման փորձեր։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ձեռնարկում է պաշտպանողական բնույթի միջոցառումներ։

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ստեփանակերտի դիահերձարանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 1 երեխա։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 21:00-ի դրությամբ նախնական տվյալներով 138 տուժած կա։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել