Ազգային ժողովի պատգամավորների 103 կողմ և 3 դեմ ձայների բաշխվածությամբ Հայաստանի զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ընտրվեց Հայաստանի գլխավոր դատախազ: Այս մասին Ազգային ժողովի դահլիճից հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
Քվերակությանը մասնակցել է 108 պատգամավոր, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ:
Նշենք, որ Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։
Իրավաբան.net