Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Բլինքենի օգնականի հայտարարությունները ԼՂ-ի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հայտարարությունները Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ափսոսանք են առաջացնում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն․ այս մասին գրել է РИА Новости-ն։

Ավելի վաղ, սեպտեմբերի 14-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ Քիմը նշել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը դեռ ավարտված չէ, Լաչինի ճանապարհը շրջափակման մեջ է, իսկ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հնարավոր ռազմական հարձակումն անընդունելի է։

«Քիմի հայտարարությունները չեն արտացոլում հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակն ու իրողությունները և ափսոսանք են առաջացնում»,- ասել է Հաջիզադեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել