Գերմանիան ևս 2 միլիոն եվրո կհատկացնի Կարմիր Խաչին Լեռնային Ղարաբաղում աշխատանքի համար

Գերմանիան 2 մլն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գործունեության համար: Այս մասին հայտնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շատ լարված է. Ուստի Գերմանիան ԿԽՄԿ-ին լրացուցիչ 2 միլիոն եվրո է տրամադրում տարածաշրջանում փրկարարական աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեսպանությունը նաև ընդգծել է օգնության անհապաղ առաքման և «մարդասիրական հասանելիության բացման» կարևորությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել