Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և նրա ադրբեջանցի գործընկեր Էլնուր Մամեդովը քննարկել են երկու երկրների հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև քննարկել են որոշ տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները դիտարկվել են՝ շեշտը դնելով երկկողմ օրակարգի արդի հարցերի վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ հանդիպման ընթացքում հաստատվել է քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան։ .