Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հաջորդ հանդիպման ամսաթվի մասին դեռեւս տեղեկություն չկա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջեւ շարունակվում են խաղաղ բանակցությունները։ Հաջիզադեն հաստատել է, որ Հայաստանը խաղաղության համաձայնագրի վերաբերյալ նոր առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին:
Նշենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 25-ին Մոսկվայում։
Դեռ երեկ, օգոստոսի 24-ին, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները են փոխանցվել Ադրբեջանին։