Լուկաշենկոն մեկնաբանել է Պրիգոժինի մահը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուշակենկոն մեկնաբանել է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահը։

Նրա խոսքով՝ Պրիգոժինը երբեք իր համար անվտանգության երաշխիքներ չի խնդրել։

«Չեմ կարող ասել, թե ով է դա արել: Անգամ մեծ եղբորս փաստաբան չեմ դառնա։ Բայց ես ճանաչում եմ Պուտինին։ Նա խոհեմ, շատ հանգիստ և նույնիսկ դանդաղ մարդ է, որոշումներ կայացնող այլ, ոչ այնքան բարդ հարցերի շուրջ:

Ուստի ես չեմ կարող պատկերացնել, որ Պուտինն է դա արել, որ Պուտինն է մեղավոր։ Չափազանց կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք, այդ դեպքում»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։

Հրապարակվել էր, որ ըստ ուղևորների ցուցակի՝ զոհվածների թվում է Եվգենի Պրիգոժինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել