Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է. Սերգեյ Շոյգու

Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է․ այս մասին Միջազգային անվտանգության հարցերով մոսկովյան 11-րդ համաժողովում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։

Այս մասին գրում է Pиа новости-ն։

«Ռազմական գործողությունների նախնական արդյունքները ցույց են տալիս, որ Ուկրաինայի ռազմական ռեսուրսը գրեթե սպառվել է»,- ասել է նա։

Շոյգուն նշել է, որ Կիևին աջակցելու կարգախոսով ԱՄՆ-ն մաքրում է աշխարհի տարբեր տարածաշրջանների գործընկերներից ռազմական զինանոցները՝ դրա դիմաց խոստանալով արևմտյան արտադրության տեխնիկայի արտոնյալ մատակարարումները։

Նա նաև մատնանշել է Արևմուտքի դերը Ուկրաինայի մարտերում։

«Այսօր Ռուսաստանին հակադրվում են ոչ թե Ուկրաինայի զինված ուժերը, այլ ամբողջ հավաքական Արևմուտքը, որին վերջերս են միացել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առանձին պետություններ»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ օտարերկրյա խորհրդականներն օգտագործում են ուկրաինացի զինվորներին՝ որպես կենդանի ուժ՝ կիրառելու արևմտյան զենքի կիրառմամբ մարտեր վարելու տարբեր տարբերակներ։ Ընդ որում, նրանք հաշվի չեն առնում Ուկրաինայի զինված ուժերում կորուստների մակարդակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել