Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե իբր «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ասելով, թե «Հայաստանը ռազմական արկածախնդրության նպատակով մեծ քանակությամբ զենք և զինտեխնիկա է կենտրոնացնում սահմանին»:

«Վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի տարածքում ապօրինի տեղակայված Հայաստանի զինված ուժերն ակտիվացրել են ռազմաինժեներական և այլ ռազմաշինարարական աշխատանքները։ Վերջին օրերին Հայաստանի զինված ուժերի սպառազինության, այլ զինտեխնիկայի և անձնակազմի մեծածավալ կուտակումներ են նկատվում՝ Ադրբեջանի հետ չսահմանազատված սահմանի երկայնքով հերթական ռազմական արկածախնդրությունն իրագործելու նպատակով։

Հայաստանի նման գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը չի դադարեցրել իր տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է «տեղում» գործողություններից։

Ելնելով դրանից՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել