Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արթուր Տոնոյանը հրավիրվել է Դատախազություն: Ինչպես նշվում է՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում նրան պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն։
Տոնոյանին հրավիրում են, որպեսզի նա ծանոթանա գործի նյութերին, ներկայացնի դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Նշենք, որ Դատախազություն են կանչվել նաև նրա որդիները և կինը։