Իրավաբան.net-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության մասին:
«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի համաձայն` տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին`առաջացնում են տուգանքի նշանակում 5000 դրամի չափով:
Իրավաբան.net