Հրապարակային հարցում՝ ուղղված «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կողմից ստացված և բաշխված ֆինանսական միջոցների վերաբերյալ տեղեկությունների թափանցիկության ապահովմանը

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է իր և ՀԸԳՀ Քաղաքացիական հարթակի համանախագահ Լուսինե Հակոբյանի՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամին հունիսի 6-ին ուղարկած բաց նամակ-հարցումը, որը մինչ օրս որեւէ արձագանքի չի արժանացել։

«ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հարգելի պարոն Տեր-Գաբրիելյան

Քաղաքացիական հասարակության դաշտում գործող դրամաշնորհատուների գործունեության գլխավոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է: Դա նաեւ կանխարգելիչ միջոց է հնարավոր շահերի բախումներից, կոռուպցիայից եւ կուսակցականացումից: Իրենց գործունեության նման թափանցիկություն ապահովում են անգամ այնպիսի դրամաշնորհատու կազմակերպությունները, որոնք թիրախավարվում են Հայաստանում առկա այլատյաց եւ/կամ ռուսաստանյան ազդեցության գտնվող անձանց եւ կառույցների կողմից: Այդ իմաստով մեր տարակուսանքն է հարցուցում այն հանգամանքը, որ չլինելով թիրախավորված նման կառույցների կողմից, «Եվրասիա համագարծակցություն» հիմնադրամը չի հրապարակում/տեղադրում իր կայքում իր ստացած եւ բաշխած միջոցների մասին տեղեկություններ: 

Կոչ ենք անում Ձեզ հրապարակել. 

  1. «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամից վերջին 10 տարիների ընթացքում ֆինանսավորում ստացած բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցանկը՝ ըստ տարիների, նշելով այն ծրագրերը, որոնց շրջանակներում այդ ֆինանսավորումը իրականացվել է եւ տրամադրված ֆինանսավորման/դրամաշնորհի չափը: 
  2. «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամին վերջին 10 տարիների ընթացքում ֆինանսավորում տրամադրած դրամաշնորհատուների/ նվիրատուների ցանկը, նրանց տրամադրած գումարի չափը եւ այն ծրագրերի անվանումները, որի շրջանակներում այդ ֆինանսավորումները տրամադրվել են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել