Լուգանսկում ժամը 16։00-ի սահմաններում հզոր պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Քաղաքի տարբեր հատվածներում ուժեղ ձայն է լսվել.
Այժմ իրավապահները հետաքննում են կատարվածի մանրամասները։ Известия-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարավ-արևմուտքում։ Հրատարակության տվյալներով՝ քաղաքը գնդակոծվել է։ Սակայն պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել միջադեպը:
—————
Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
Լուսանկարը՝ РИА Новости-ի։