Հայտնի է դարձել Մոսկվա շարժվող «Վագների» շարժական տեխնիկայի թիվը

Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, մասնավոր ռազմական ընկերության, «Վագների» ավելի քան հազար տեխնիկա Վորոնեժի շրջանով շարժվել է դեպի Մոսկվա։ Մայրաքաղաք մեկնող մեքենաների թիվը Baza-ն հայտնել է իր Telegram ալիքում։

Այսպիսով, ըստ հրապարակման, առաջին շարասյունը, որը հատել է Վորոնեժի շրջանի սահմանը հունիսի 24-ի կեսգիշերից անմիջապես հետո, ներառել է մոտ 350 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ինը տանկ, չորս «Տիգր» զրահամեքենա, թնդանոթ, «Գրադ» բազմակի հրթիռային համակարգ, տասնյակ բեռնատարներ և հարյուրավոր մեքենաներ: Ըստ Baza-ի, հենց այս ավտոշարասյունը քանդել է իշխանությունների կողմից տեղադրված շինարարական և բեռնատար մեքենաների պատնեշը M-4 Don մայրուղու 590-րդ կիլոմետրում։

Ավելի ուշ, առավոտյան ժամը մոտ 5-ին, մոտ 375 միավոր տեխնիկայից բաղկացած մեծ շարասյունը մտել է Վորոնեժի շրջան. այն ուղղվել է դեպի Բուտուրլինովկա քաղաք, որտեղ գտնվում է ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական օդանավակայանը: Երկու ժամ անց շրջանի սահմանը հատել է ևս մեկ ավտոշարասյուն՝ բաղկացած մոտ 100 միավոր տեխնիկայից, այդ թվում՝ երեք տանկ և երկու ՀՕՊ։

212 միավոր տեխնիկայից բաղկացած չորրորդ շարասյունը, իբր, մտել է Վորոնեժի շրջանի տարածք առավոտյան ժամը 9-ի սահմաններում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել