Հայ-ադրբեջանական համաձայնությունները հնարավոր են բացառապես եռակողմ հայտարարությունների կատարման շրջանակներում. Լավրով

«Հայ-ադրբեջանական համաձայնությունները հնարավոր են բացառապես Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարման շրջանակներում», – այսօր Մինսկում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում Արևմուտքի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերին Ռուսաստանը ԱԳ նախարարը նշել է.

«Մենք դրանցում ոչ այնքան կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուն օգնելու, որքան տարածաշրջան ներթափանցելու, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը նսեմացնելու և ընդհուպ մինչև այստեղ որոշիչ դերակատարություն ստանձնելու փորձեր ենք տեսնում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել