Հյուպատոսության բացումը ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին․ Էրդողանը՝ Շուշիում ներկայացուցչություն ունենալու մասին

Մենք վճռական ենք զարգացնելու մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, որոնք «Շուշայի» (Շուշիի-չակերտները՝ Iravaban.net-ի) հռչակագրի ստորագրմամբ հասել են դաշնակցային մակարդակի։ Այս մասին պետական ​​այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունիսի 13-ին կայացած հանդիպմանը։

«Մենք պատրաստ ենք մեր գլխավոր հյուպատոսությունը բացել «Շուշայում», երբ ցանկանաք։ Հուսով եմ, որ եթե մեր գլխավոր հյուպատոսությունը բացվի «Շուշայում», դա առանձին ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»,- հավելել է նա։

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ թուրք-ադրբեջանական միասնությունը, եղբայրությունը միջազգային գործոն է, կայունության, զարգացման և անվտանգության համար։

«Նախագահական ընտրությունների ժամանակ թուրք ժողովրդի կողմից ձեզ ցուցաբերած վստահությունը բարձր գնահատական ​​է թուրք ժողովրդին ձեր երկարամյա ծառայության համար։ Դուք գիտեք, որ ձեզ շատ են սիրում Ադրբեջանում։ Դուք մեր սիրելի հյուրն եք»,- ասել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել