Շոյգուն հայտնել է, թե քանի ռուս զինվոր է զոհվել Ուկրաինայի գրոհը հետ մղելիս

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ուկրաինական հարձակումը հետ մղելիս 71 ռուս զինծառայող է զոհվել, փոխանցում է РИА Новости-ն։

«Ցավոք սրտի, մենք կորուստներից զերծ չենք մնացել, ընդհանուր առմամբ, միացյալ խմբում հակառակորդի նախահարձակման ժամանակ զոհվել է 71 զինծառայող, վիրավորվել՝ 210-ը, ոչնչացվել է 15 տանկ»,- ասել է նա։

Պաշտպանության նախարարը հայտնել է, որ երեք օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը սկսել են հարձակողական գործողություն՝ ռազմաճակատի տարբեր հատվածներում կենտրոնացնելով մեծ թվով կենդանի ուժ և տեխնիկա։

Շոյգուի պնդմամբ՝ ռուսական զորքերը հաջողությամբ տապալել են այդ փորձերը և կանգնեցրել թշնամու բանակը, որն էլ իր հերթին զգալի կորուստներ է ունեցել։ Խոսքը 3715 ուկրաինացի զինվորի, 52 տանկի, 207 զրահամեքենայի, 134 մեքենայի, հինգ ինքնաթիռի և երկու ուղղաթիռի մասին է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել