Մոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման թիրախ են եղել քաղաքացիական օբյեկտները. Շոյգու

Մայիսի 30-ին Մոսկվայում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների թիրախը քաղաքացիական ենթակառուցվածքներն էին։ Известия-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը կայացած կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Այսօր առավոտյան Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել Մոսկվայի մարզում։ Նշեմ՝ հարվածն ուղղված էր քաղաքացիական օբյեկտներին»,- ընդգծել է նա։

Շոյգուն մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանի մայրաքաղաքին հարվածել է 8 անօդաչու թռչող սարք։ Բոլորը խոցվել են պաշտպանական միջոցներով»,- նշել է նա։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի՝ Մոսկվայում անօդաչուներից երեքը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերով (ՌՊՀ), որոնք կորցրել են կառավարումն ու շեղվել նախատեսված թիրախներից։ Եվս հինգ ԱԹՍ էլ խոցվել է Մերձմոսկվայում «Պանցիր» զենիթահրթիռա–թնդանոթային համալիրով։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ մայրաքաղաքի մի քանի շենքերում աննշան ավերածություններ են տեղի ունեցել ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով: Քաղաքապետը հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ՝ արտակարգ ծառայությունների աշխատանքի ընթացքում տարհանվել են երկու տների մի քանի մուտքերի բնակիչներ, որոնք տուժել են անօդաչու թռչող սարքերի հարվածից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել