ԵԽ նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով հնարավոր բանակցություններին
«Այժմ կարևոր է Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության վերաբերյալ։ Կարևոր է զերծ մնալ մաքսիմալիստական դիրքորոշումներից և երկխոսելու նպատակ ունենալ։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում: Համարձակ որոշումներ են պետք»,- գրել է Միշելը։