Որքա՞ն տուգանք է նախատեսված ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրնեսգրքի 123-րդ հոդվածի համաձայն սահմանված են տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքների չափերը։

Iravaban.net-ը հայտնում է, որ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, այսինքն (25․000 դրամ):

Հավելենք, որ տեսանելիության ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) համաձայն։

Ոստիկանությունն արդեն իրազեկել է, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու։

Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%, այսինքն՝ ապակիները կարելի է մգացնել 30%-ով։

Iravaban.net-ի փոխանցմաբ, կանոնակարգի 4-րդ մասով սահմանված է․

4.1. Տրանսպորտային միջոցը պետք է լրակազմված լինի արտադրողի կողմից նախատեսվող ապակիներով:

4.2. Չի թույլատրվում վարորդի տեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ առարկաների կամ ծածկույթների առկայությունը (բացառությամբ հետին տեսքի հայելիների, ապակեմաքրիչների դետալների, արտաքին և դրված կամ ապակիների մեջ ներկառուցված ռադիոալեհավաքների, ապասառեցման և հողմապակու չորացման սարքվածքների տաքացնող տարրերի):

4.3. Հողմապակու և ապակիների լուսանցիկությունը, որոնց միջով ապահովվում է վարորդի համար տեսանելիությունը, պետք է կազմի առնվազն 70 %: Զրահապատ պաշտպանական միջոցով համալրված տրանսպորտային միջոցների համար այդ ցուցանիշը պետք է կազմի առնվազն 60%։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի N 29 որոշման խմբագրությամբ)

Տվյալ պահանջը չի կիրառվում М1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների հետևի ապակիների նկատմամբ պայմանով, որ տրանսպորտային միջոցը սարքավորված է հետին տեսքի արտաքին հայելիներով, որոնք բավարարում են տվյալ հավելվածի պահանջները:

Հողմապակու վերին հատվածում թույլատրվում է ապակու զանգվածով կատարված լուսապաշտպանիչ շերտի առկայությունը կամ թափանցիկ գունավոր թաղանթով լուսապաշտպանիչ շերտի ամրակումը M1, М2 և N1, ինչպես նաև L6 և L7 կատեգորիաների տրանսպորտային միջոցների վրա (փակ տիպի թափքով)՝ 140 մմ-ից ոչ ավելի լայնությամբ, իսկ M3, N2 և N3 կատեգորիաների տրանսպորտային միջոցների վրա՝ հողմապակու վերին եզրի և դրա՝ ապակեմաքրիչով մաքրման գոտու վերին սահմանի միջև նվազագույն հեռավորությունը չգերազանցող լայնությամբ: Եթե երանգավորումը կատարված է ապակու զանգվածով, ստվերարկման շերտի լայնությունը պետք է համապատասխանի տրանսպորտային միջոցի՝ արտադրողի կողմից սահմանվածին: Լուսապաշտպանիչ շերտի լուանցանելիությունը չի կարգավորվում:

4.4. Զանգվածով ներկված և երանգավորված հողմապակիները չպետք է աղավաղեն սպիտակ, դեղին, կարմիր, կանաչ և երկնագույն գույների ճիշտ ընկալումը:

4.5. Չի թույլատրվում կիրառել այն ապակիները, որոնց ծածկույթը ստեղծում է հայելային էֆեկտ:

4.6. III դասի М3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների կողային և հետևի ապակիների վրա թույլատրվում է վարագույրների առկայությունը:

4.7. Վարորդի կողմից տեղակայված ապակու՝ ապակեմաքրիչով մաքրման գոտու կեսում տրանսպորտային միջոցների հողմապակիների վրա ճաքերի առկայությունը չի թույլատրվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել