Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել։ Բայրամովը Չավուշօղլուին զեկուցել է մայիսի 1-4-ը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլիքնենի միջնորդությամբ տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջանի բանակցությունների արդյունքների մասին։
«Զրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության և տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։ Արտգործնախարարները նաև քննարկել են ԱՄՆ-ում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։