Wildberries-ը դիտարկում է նոր երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի և Տաջիկստանի շուկաներ մտնելու հնարավորությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է շուկայի հիմնադիր և գործադիր տնօրեն Տատյանա Բակալչուկը․ գրում է ТАСС-ը։
«ԱՊՀ-ում մենք մտածում ենք ընդլայնվելու մասին, որոշ երկրներ գտնվում են մեր և այն երկրի միջև, որտեղ մենք աշխատում ենք: Օրինակ, մենք մտածում ենք այնպիսի երկրների մասին, ինչպիսիք են Ադրբեջանը, Տաջիկստանը, Վրաստանը»,- ասել է Բակալչուկը և հավելել, որ այս շուկաներ մուտք գործելու ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։
Այս պահին Wildberries-ը, բացի Ռուսաստանից, գործում է նաև Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Իսրայելում, Ուզբեկստանում։