Այս իրավիճակում հաղթողներ չեն լինի․ Չավուշօղլու

Թուրքիան անհանգստացած է Ուկրաինայում լարվածության աճով, դա բացասական հետևանքներ կունենա բոլորի համար, մի շարք արևմտյան երկրներ պետք է հասկանան, որ այս իրավիճակում հաղթողներ չեն լինի, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Մենք տեսնում ենք, որ երկու կողմերն էլ պատրաստվում են հարձակման: Զենք և կենդանի ուժ է ուղարկվում մարտական ​​գոտի: Մի շարք երկրներ ծանր սպառազինություն են ուղարկել Ուկրաինա, Ուկրաինան պատրաստվում է: Ուկրաինան ցանկանում է վերադարձնել իր տարածքները, Ռուսաստանը պահանջում է հանրաքվեներ։ Մեզ սպասում է լարվածության աճի, մենք դա տեսնում ենք նախապատրաստական ​​աշխատանքներում»,- ասել է Չավուշօղլուն A Haber-ին տված հարցազրույցում։

Նա մեջբերել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ այս պատերազմում հաղթողներ չեն լինելու։

«Խաղաղությունից ոչ ոք չի պարտվի։ Պետք է վերադառնալ բանակցությունների սեղան։ Արևմտյան մի շարք երկրներ պետք է հասկանան, որ այստեղ հաղթողներ չեն լինի։ Անհրաժեշտ է բանակցությունների միջոցով հասնել արդյունքների,-ասել է Չավուշօղլուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել