Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն այնքան էլ հարթ չի ընթանում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Երևանի հետ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Գրում է Interfax.az-ը։
«Մենք հաստատակամ ենք հարաբերությունները կարգավորելու հարցում»,-այս մասին Ալիևն ասել է Ղազախստան կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն է առաջարկել, որպեսզի խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսվեն։
Ալիևը նշել է, որ իրենք հավատում են, որ հնարավոր է հասնել խաղաղության, որը կշրջի «երկարաժամկետ թշնամության էջը»։