Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսը բողոքել է Հայոց ցեղասպանության հուշարձանի կառուցման ծրագրից

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Քուզումը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Իրվան քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման վերաբերյալ բողոքի նամակ է գրել քաղաքի խորհրդին։

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Վերջինս, հիշտակելով, որ փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Թուրքիա, Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել երկրի տուժած շրջաններին, ինչպես նաև որոնողափրկարարական խումբ էր մեկնել Հայաստանից, գրել է, թե «կարծես այդ ոգին չի հասել Իրվան կամ էլ քաղաքական փոքրիկ հաշվարկների համար միտումնավոր անտեսվել է»:

Նշվում է, որ նամակին Իրվանի քաղաքային խորհրդից դեռ պատասխան չի ստացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել