Բայրամովը մեղադրել է Երևանին խաղաղ երկխոսությանը խոչընդոտներ ստեղծելու համար

Հայաստանը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Զրույթի ընթացքում Բայրամովը պնդել է Լաչինի ճանապարհի սկզբնակետում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային անցակետի ստեղծման կարևորությունը։

Ըստ նրա՝ «Հայաստանը ապակառուցողական մոտեցումներ ունի, որոնք խոչընդոտում են խաղաղ պայմանագրի բանակցություններին», և հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել