Ռուսաստանը մարտի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել հրավիրել ռուսաֆոբիայի թեմայով՝ որպես ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը խոչընդոտող գործոն։ Այս մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, փոխանցում է ТАСС-ը։
«Այսօր մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել ռուսաֆոբիայի հարցով որպես գործոն, որը խոչընդոտում է ուկրաինական ճգնաժամի երկարաժամկետ և կայուն լուծումների որոնմանը երեքշաբթի օրը՝ մարտի 14-ին», – նշել է դիվանագետը։
Հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: