Նախընտրական սոցհարցումներ Թուրքիայում

Թուրքական ‘ALF Araştırma’ հետազոտական ընկերությունը մարտի 6-7 ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գալիք համապետական ընտրություններին առընչվող սոցհարցում է իրականացրել: Հարցմանը մասնակցել են շուրջ 770 հազար քաղաքացի 26 նահանգից, փոխանցում է Ermenihaber-ը։

Հարցերից մեկին՝ «Ընտրություններում, որտեղ երկու թեկնածու է առաջադրված, ու՞մ եք ձայն տալու», հարցման մասնակիցների 55.1%-ը պատասխանել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, իսկ 44.9%-ը «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին:

Հիշեցնենք, որ նախկինում ևս մեկ այսպիսի հետազոտություն էր արվել, որտեղ ձայների 31.8%-ով կրկին առաջին տեղում «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն էր, իսկ 31%-ով երկրորդ տեղում էր՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել