Վրաստանում ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու մեղադրանքով ձերբակալվել է ևս 10 հոգի

Վրաստանի ՆԳՆ-ը, բողոքի ակցիան անվտանգ անցկացնելու և կարգուկանոն պահպանելու նպատակով, ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն, վարչական կարգով ձերբակալել է ևս տասը մարդու, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

«Նշված անձինք կանգնեցվել են իրավապահների կողմից, քանի որ, ինչպես նկատել են ոստիկանության աշխատակիցները, իրենց հետ եղել են ապօրինի իրեր ու մահակներ։

«Ոստիկանության մասին» Վրաստանի օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, համաձայն որի՝ իրավապահը իրավասու է ձեռքով անձի զննություն իրականացնել միայն նրա հագուստի արտաքին մակերեսին, ոստիկանության աշխատակիցները կատարել են դրանց մակերեսային զննում և ստուգում: Պարզվել է, որ նրանք պատրաստվում են բողոքի ցույցի գնալ խորհրդարանի շենքի մոտ և իրենց հետ տանում են բռնության համար նախատեսված իրեր, այդ թվում՝ էլեկտրաշոկ, մահակներ, քարեր, տարբեր պիրոտեխնիկա, ներկեր և օրենքով արգելված տարբեր իրեր, որոնք որպես ապացույց առգրավվել է։

Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացվում են խորհրդարանի շենքի հարակից տարածքում հասարակական կարգը պահպանելու համար և Վրաստանի «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածով սահմանված լիազորությունների շրջանակում ստուգում են իրականացնում։

Բացի այդ, ՆԳՆ-ի Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում այս տարվա մարտի 7-ին Վրաստանի ՔՕ 353-րդ հոդվածով մեկ անձ ձերբակալվել է. Խորհրդարանի շրջակայքում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանների վրա հարձակման մեղադրանքով։

Մի շարք այլ անձանց ինքնությունը պարզվել է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նրանց ձերբակալելու ուղղությամբ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների համաձայն՝ իրավապահների կողմից ձերբակալվել է ընդհանուր առմամբ 76 անձ։

ՆԳՆ-ն կրկին կոչ է անում հանրահավաքի բոլոր մասնակիցներին դուրս չգալ օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից, պահպանել հասարակական կարգի նորմերը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։ Օրենքի խախտման ցանկացած փաստ օրենքի սահմաններում ոստիկանության կողմից անմիջապես կկանխվի»,- նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարությունը նաև լուսանկարներ է տարածում, որտեղ երևում են ձերբակալվածներից առգրավված իրերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել