Քիչ առաջ Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, որ ՀՀ ՓՊ նախագահի ընտրություններին ինքնաառաջադրված թեկնածու Աշոտ Թադևոսյանը ներկայացրել է հրաժարականի դիմում և խնդրել է իրեն հանել թեկնածուների ցուցակից:
Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում արդեն նախկին թեկնածու Աշոտ Թադևոսյանը մանրամասնեց հրաժարական տալու պատճառը.
«Հրաժարական եմ տվել, քանի որ նկատել եմ, որ երիտասարդների հնարավորություններն ավելին են, քան իմը: Նրանք ոչ թե ուժեղ են, այլ պարզապես երիտասարդ են: Առաջադրված երեք թեկնածուներից մեկը պետք է հաղթի: Կյանքը երիտասարդներինն է, իսկ իմ երկար տարիների փորձը կապ չունի: Սա էր ճիշտ որոշումը»:
Զրույցի վերջում նա հայտնեց, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրության ժամանակ իր ձայնը տալու է թեկնածու Արա Զոհրաբյանին:
Իրավաբան.net