Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Iravaban.net-ի համագործակցությամբ, «Կոալիցիայի անդամն ուշադրության կենտրոնում» շարքի շրջանակներում կներկայացվեն կոալիցիայի անդամ կազմակերպությունները։
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ կազմակերպության՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի մասին տեղեկություն, որի նախագահն է Մովսես Արիստակեսյանը։ Այժմ նա զբաղեցնում է նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը։
«Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերի 8-ին և գործող օրենսդրությանը համապատասխան գրանցվել է 1998 թ., փետրվարի 27-ին։
Կազմակերպության նպատակներն են՝
- աջակցել ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետության կառուցմանը,
- նպաստել երկրում մարդու համընդհանուր իրավունքների ու ազատությունների իրացմանը,
- աջակցել քաղաքակիրթ տնտեսահարաբերությունների կայացմանն ու ամրապնդմանը,
- նպաստել տնտեսության մեջ բնականոն մրցակցային միջավայրի ձեւավորմանն ու արմատավորմանը,
- նպաստել տնտեսական կյանքին պետության միջամտության սահմանների ճշգրտմանը,
- նպաստել գործարարության զարգացմանը,
- աջակցել ցանկացած տնտեսավարող սուբյեկտի եւ քաղաքացու իրավական, քաղաքացիական, տնտեսական, վարչական. Առողջապահական, սոցիալական իրավունքների պաշտպանությանը,
- նպաստել ՀՀ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը:
ՀԿ-ն անդամակցում է հետևյալ կոալիցիաներին.
- Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի խորհրդի անդամ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի «Անցումային արդարադատության հարցերով ժամանակավոր հանձնաժողովի» նախագահ,
- «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի» անդամ,
- «Հարկային քաղաքականության մշակման եւ բարելավման ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիայի» անդամ,
- «Աշխատողների իրավունքների մոնիթորինգի» ծրագրի շրջանակներում ստորագրված աշխատողների իրավունքների պաշտպանության կոալիցիայի անդամ,
- «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացմանն ու զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիայի» անդամ,
- ՀՀ ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի անդամ,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ,
- «Հանրային առողջության հայկական միություն» հասարակական կազմակերպության անդամ։
Կազմակերպությունը 2014 թ. անդամագրվել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմին (ՀԱՊ) և ակտիվորեն ներգրավված է եղել դրա աշխատանքներին: Կազմակերպությունն իր անդամակցության օրվանից ընդգրկված է եղել «Տնտեսական ինտեգրման և Եվրամիության քաղաքականության հետ մոտարկման» ՀԱՊ 2-րդ աշխատանքային խմբին: 2020 թվականի ՀԱՊ փետրվարի 19-ի համաժողովի ժամանակ ընտրվել է ԱլԳ ՔՀՖ 2020-2021 թվականների պարբերաշրջանի պատգամավոր (պատվիրակ)։ Կազմակերպության լիազորությունները ՔՀՖ քարտուղարության որոշմամբ երկրաձգվել են ևս մեկ տարով՝ մինչև 2022 թ.: Նրա ղեկավարն ընդգրկվել է ԱլԳ ՔՀՖ «Տնտեսական ինտեգրման և ԵՄ-ի քաղաքականությունների հետ համապատասխանեցում» 2-րդ աշխատանքային խմբում։ ՆԱ ակտիվորեն մասնակցել է ՔՀՖ 12-րդ համաժողովի աշխատանքներին, ներկայացնելով ԱլԳ հարթակում համագործակցության բազմաթիվ առաջարկություններ ու ծրագրեր:
2022 թ. մայիսին կազմակերպությունը դուրս է եկել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ կազմից՝ դրա համակարգողի ընտրությունների ժամանակ թույլ տրված ընտրակեղծարարության պատճառով:
2022թ․ դեկտեմբերի 9-ին, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով նիստին, Մովսես Արիստակեսյանը 2022թ.-ի դեկտեմբերի 9-ից մինչև 2023թ.-ի հունիսի 8-ը (6 ամիս ժամկետով) ժամանակահատվածով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել։
Անցած ժամանակաշրջանում ՏԻԿ ՀԿ անդամները ակտիվորեն մասնակցել են Կոալիցիայի կողմից կազմակերպված միջոցառումներին։ ՏԻԿ ՀԿ նախագահը որպես Կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ, մասնակցել է Կոալիցիայի կառավարման խորհրդի բոլոր նիստերին և պարտաճանաչորեն կատարել դրա որոշումները։ Նա ներկայացրել է կառավարման խորհրդի օրակարգային հարցեր և պատրաստել դրանց քննարկումը։
Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշմամբ Մովսես Արիստակեսյանն ընտրվել է «Հայաստանում անցումային արդարադատության հարցերով ժամանակավոր հանձնախմբի» ղեկավար։ Այդ շրջանակներում մշակել է հանձնախմբի կանոնակարգն ու կազմի նախագիծը, որոնք հաստատվել են Կոալիցիայի կառավարման խորհրդի որոշմամբ։ Մշակել է հանձնախմբի կազմի ձևավորման սկզբունքները, աշխատանքի ծրագիրը ու փաստահավաք նյութերի համախմբման մասին կառավարման խորհրդի որոշման նախագծերը, որոնք հաստատվել են վերջինիս կողմից։
————————
ՏԻԿ ՀԿ ակտիվորեն մասնակցել է Կոալիցիայի կողմից իրականացված հետևյալ աշխատանքներին.
-մասնակցել է ՀՀ ՊԵԿ կողմից հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հաշվետվությունների ներկայացման բարեփոխումների նպատակով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքներին,
-մասնակցել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի, փաստահավաք խմբի կազմավորման մասին և այլ օրինագծերի հանրային քննարկումներին և դրանց մասին կարծիքները ներկայացրել է Կոալիցիայի քարտուղարությանը՝ համապատասխան կարծիք ձևավորելու և հայտարարություններ տարածելու համար,
-պատրաստել է Կոալիցիայի կողմից հրապարակված հետևյալ հայտարարությունների նախագծերը.
- «Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ հանրային քննարկման վերաբերյալ, 10 հունվարի, 2020 թ․,
- «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ․ 14 փետրվարի 2020 թ․,
- «Հայաստանում կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության» վերաբերյալ», 19 մարտի 2020 թ․,
- «Փաստահավաք հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ, 11 հունիսի 2020 թ․,
-մասնակցել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունների նախագծերի հանրային քննարկումներին և ներկայացրել է համապատասխան առաջարկություններ,
-մասնակցել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով 2019 թ. կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովի աշխատանքներին՝ հանդես գալով ելույթով և համապատասխան առաջարկություններով,12, փետրվարի, 2019թ.,
-մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում 2019 թ. ապրիլի 17-18 անցկացված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովի աշխատանքներին,
-մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում գործող ՔՀԿ-ների կոալիցիաների/ցանցերի կողմից 2019-2020 թթ. բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի ուսումնասիրության և պետական մարմիններում ոլորտային քննարկումների աշխատանքներին ՀՀ 7 գերատեսչություններում և ըստ այդմ ներկայացրել է համապատասխան դիտողություններ և առաջարկություններ,
-մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում անդամակցել է հետևյալ կոալիցիաներին և իրականացրել է դրանց ծրագրերով նախատեսված աշխատանքները.
- «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»,
- «Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուցիոնալ կայացմանն ու զարգացմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա»,
- «Հարկային քաղաքականության մշակման և բարելավման ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա»,
- ««Աշխատողների իրավունքների մոնիթորինգ» ծրագրի» շրջանակներում ստեղծված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիա»։
-մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատա-իրավական բարեփոխումների ռազմավարությունների նախագծերի հանրային քննարկումներին և ներկայացրել է համապատասխան առաջարկություններ,
–մասնակցել է 2020 թ. հունվարի 30-ին ՀՀ ԱԺ-ում անցկացված ԵՄ–Հայաստան համաձայնագրի քննարկումներին, որի ընթացքում կարևորագույն քննարկումներ եղան նաև կոռուպցիայի դեմ պայքարում ՔՀԿ–ների դերի մասին,
–մասնակցել է Եվրասի համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) կողմից 2018 թ. օգոստոսի 24-26-ն անցկացված «Քաղաքացիական հասարակության ռազմավարությունների քննարկում» միջոցառմանը, որի ժամանակ հանդես է եկել հանրային կառավարման բարելավման, կառավարություն-ՔՀԿ-ներ համագործակցության զարգացման վերաբերյալ բազմաթիվ առաջարկություններով, որոնք տեղ են գտել միջոցառման քննարկումների արդյունքում պատրաստված վերջնական զեկույցի մեջ (կցվում է),
-ՏԻԿ ՀԿ նախագահ Մ.Արիստակեսյանը հաջողությամբ ավարտել է Հայաստանի ՔՀԿների Կառուցողական երկխոսության ցանցի կողմից կազմակերպած ՔՀԿ-ի/ՔՀԿ-ների կոալիցիաների ներքին կարողությունների զարգացման առցանց ուսուցման մոդուլը և 2020 թ․ մայիսի 20-ին ստացել է համապատասխան հավաստագիր։
————————
2022 թվականի դեկտեմբերի 14-ին, Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագծի քննարկման ժամանակ Մովսես Արիստակեսյանը նշել է, որ ներդրվող համակարգի վերաբերյալ անհրաժեշտ, պատշաճ քննարկում տեղի չի ունեցել:
Նա նաև հարց է ուղղել Ֆինանասների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին․ «Այս փաթեթը քննարկվե՞լ է մասնագիտական այնպիսի կառույցներում, ինչպիսին են՝ Ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդում, Ֆինանսների նախարարության հարկային խորհրդում, Պետեկամուտների կոմիտեի հարկային խորհրդում»։