Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում էր Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին առցանց եղանակով տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա) 7-րդ համաժողովը, որի ընթացքում կազմակերպվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։
Արդյունքում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը կազմավորվեց 7 հոգանոց կազմով.
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն` ի դեմս Արկադի Սահակյանի,
- «Էլեգիա» մշակութային ՀԿ` ի դեմս Հարություն Ալեքսանյանի,
- «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ` ի դեմս Մարիամ Չախոյանի,
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ` ի դեմս Մովսես Արիստակեսյանի,
- «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ` ի դեմս Հակոբ Ավագյանի,
- «ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ ՀԿ` ի դեմս Արփինե Հակոբյանի,
- Իրավաբանների հայկական ասցիացիա` ի դեմս Կարեն Զադոյանի:
Կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը ինքնառաջադրեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը, իսկ «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոն» ՀԿ նախագահ Մարիամ Չախոյանի կողմից նույն պաշտոնում առաջադրվեց «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահի խորհրդական Հակոբ Ավագյանի թեկնածությունը: Արդյունքում, Կառավարման խորոհուրդը որոշեց.
- 2022թ.-ի դեկտեմբերի 9-ից մինչև 2023թ.-ի հունիսի 8-ը (6 ամիս ժամկետով) ներառյալ ժամանակահատվածով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրել «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանին,
- 2023թ.-ի հունիսի 9-ից մինչև 2023թ.-ի դեկտեմբերի 9-ը (6 ամիս ժամկետով) ներառյալ ժամանակահատվածով Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ ընտրել «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահի խորհրդական Հակոբ Ավագյանին:
Այնուհետև կառավարման խորհուրդը որոշեց առաջիկա օրերին հրավիրել կառավարման խորհրդի նիստ` Հակակոռուպցիոն կոալիցիայի առաջիկա աշխատանքները պլանավորելու նպատակով:
Լուսանկարում՝ Հակոբ Ավագյանը, Մովսես Արիստակեսյանը