Պատրաստ ենք դաշնակցի «թիկունքին կանգնել»․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Կովկասում դաշնակցի «թիկունքին կանգնել»։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի որոշումը՝ իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին, կազդի կազմակերպության աշխատանքի վրա։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը

«Եթե իրավիճակը պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում, կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն իրենց դաշնակցին «թիկունքին կանգնել» կովկասյան տարածաշրջանում»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել