Միհրան Պողոսյանի հայտարարագրած գույքն ու եկամուտները և բռնագանձման ենթակա ներկայացված գույքը

Գլխավոր դատախազությունը դեռևս նախորդ տարի՝ 2022 թ.-ի սեպտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Iravaban.net-ը հայտնում է, որ Միհրան Պողոսյանը գույքի ու եկամուտների հայտարարագիր վերջին անգամ ներկայացրել է 2019 թվականին՝ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը դադարեցնելիս։ Ձեզ ենք ներկայացնում նրա գույքն ու եկամուտները՝ պաշտոնապես ներկայացված վերջին տվյալների հիման վրա։

Միհրան Պողոսյանը ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրել է 2008-2016 թվականներին։

2014 թվականին Պողոսյանը հայտարարագրել է․

  • 26,000,000 դրամ,
  • 250,000 դոլար,
  • 12,000 եվրո,
  • 16,150,000 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից (4,150,000 դրամ), գույքի օտարումից (2,000,000 դրամ), մնացյալը՝ վարձակալության դիմաց ստացված վճարներից։

2015 թվականին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով․

  • 22,000,000 դրամ,
  • 200,000 դոլար,
  • 12,000 եվրո,
  • 22,359,309 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից (12,359,309 դրամ), մնացյալը՝ վարձակալության դիմաց ստացված վճարներից։

2016 թվականին նա հայտարարագրել է անշարժ գույքը և ոչ միայն․

  • անհատական բնակելի տուն,
  • 6 հատ հասարակական նշանակության շինություն,
  • արտադրական նշանակության շինություն,
  • ավտոտնակ,
  • 26,000,000 դրամ,
  • 191,000 դոլար,
  • 12,000 եվրո,
  • 4,862,835 դրամ՝ ստացված աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարներից։

2017 թվականին՝ ԱԺ պատագամավորի պաշտոնը ստանձնելիս, Միհրան Պողոսյանը հայտարարագրել է․

  • ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում,
  • 6 հատ հասարակական նշանակության շինություն,
  • արտադրական նշանակության շինություն,
  • ավտոտնակ,
  • 32,000,000 դրամ,
  • 153,000 դոլար,
  • 3,100,000 դրամ եկամուտ՝ ստացված վարձակալության դիմաց ստացված վճարներից։

2017 թվականի արդեն տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով,

30,000,000 դրամ, 155,000 դոլար, 6,686,530 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարներից։

2018 թվականին Միհրան Պողոսյանը օտարել է արտադրական նշանակության շինությունը՝ 5 միլիոն դրամի դիմաց, հասարակական նշանակության շինություններից մեկը՝ 581,4 միլիոն դրամի դիմաց։ Այդ տարում նա նաև գնել է

  • 20,729,870 դրամ արժողությամբ հողամաս,
  • 13 միլիոն դրամ արժողությամբ Range Rover Supercharged 5.0 Vogue մակնիշի ավտոմեքենա։

Նրա դրամական միջոցները կազմել են․

  • 598,000,000 դրամ,
  • 152,000 դոլար,
  • 61․574․675 դրամ եկամուտ․ սա ստացվել է աշխատավարձից (5,970,210 դրամ) և վարձակալության դիմաց ստացված վճարներից։

2019 թվականին՝ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը դադարեցնելիս (14.01.2019թ․) նա հայտարարագրել է․

  • 2 անհատական բնակելի տուն,
  • 9 հասարակական նշանակության շինություն,
  • ավտոտնակ,
  • հողամաս,
  • Range Rover Supercharged 5.0 Vogue մակնիշի ավտոմեքենա,
  • 598,000,000 դրամ,
  • 152,000 դոլար,
  • 114,660 դրամ՝ աշխատանքի վարձատրություն։

———————————

Միհրան Պողոսյանի կինը՝ Կարինե Մխիթարյանը հայտարարագրել է․

  • 2014 թ․ – 15,000,000 դրամ,
  • 2015 թ․ – Range Rover Sport – HSE մակնիշի ավտոմեքենա՝ 70.000 դոլար արժողությամբ, 2,000,000 դրամ,
  • 2017 թ․ – 12,000,000 դրամ, 2,081,040 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
  • 2018 թ․ – 9,000,000 դրամ, 1,990,576 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։

———————————

Միհրան Պողոսյանի դստեր ու որդիների՝ Լիա, Վահե, Հենրի Պողոսյանների 2017-18 թվականների հայտարարագրերում նշումներ չկան։

———————————

Հիշեցնենք նաև, Գլխավոր դատախազությունից 2022 թվականի դեկտեմբերի 23-ին հայտնել են, որ հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումներ է կայացրել 2008-2016 թվականներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի անվտանգության աշխատակից Է.Ս.-ի և վարորդ Հ.Բ.-ի նկատմամբ:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Բ.-ն և Է.Ս.-ն օժանդակել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելուն:

Արդյունքում, գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է.Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22 մլն 117 հազար 820 դրամ առանձնապես խոշոր չափերով գումար, իսկ Հ.Բ.-ի դեպքում՝ 21 մլն 754 հազար 643 դրամ:

2022 թվականի դեկտեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշումները մեղադրանք ներկայացնելու նպատակով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

2022 թվականի մայիսի 20-ին, որոշում է կայացվել նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ.Պ.-ին ներգրավել որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, հինգ առանձին դեպքերում վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գույք, չարաշահել, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, և օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

2019 թ․ ապրիլի 20-ին Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից Կարելիայի Հանապետությունում և ձերբակալվել։ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում ապրիլի 23-ին ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով:

2019 թ․ օգոստոսի 17-ին Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, որ ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Նշենք, որ Iravaban.net հետաքննություն է հրապարակել Այվազովսկու 14 հասցեի տարածքի համար հայտարարված շուրջ 70 աճուրդների մասին, որոնցում հաղթողները փոխկապակցված են Միհրան Պողոսյանի հետ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել