Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը դիմել է Երևանի քաղաքապետին՝ առաջարկելով հատուկ լուսավորություն տեղադրել հետիոտնային անցումներ մոտ:
«Գիշերվա ժամերին, դա անհրաժեշտություն է մեր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար»։
Նա նաև դիմել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ ջարդոնի վերածված և լքված մեքենաների խնդրով՝ նշելով, որ բոլոր մեքենաները պետք է տեղափոխվեն Երևանի փողոցներից։
«Գրավոր դիմել եմ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, այս խնդիրը կարգավորելու համար քանի որ խանգարում է, թե մեքենաների երթևեկությանը, թե հետիոտներին:
Հարգելի վարորդներ, եթե նմանատիպ մեքենաներ ունեք տեղափոխեք Երևանի փողոցներից, քանի որ նմանատիպ միջոցառումները լինելու են շարունակական:
Շնորհակալություն ԱԺ Պատգամավոր Արսեն Թորոսյանին խնդիրը բարձրաձայնելու համար»,-նշել է Աշոտ Սարգսյանը:

