Ի՞նչ բողոքներ չեն քննարկվում ՄԻՊ-ի կողմից

ՄԻՊ-ի կայքից տեղեկանում ենք, որ Պաշտպանը չի քննարկում այն բողոքները, որոնք

  • պետք է լուծվեն միայն դատական կարգով,
  • վերաբերում են ոչ պետական մարմինների եւ կազմակերպությունների գործողությունների հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին,
  • ներկայացվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների խախտման մասին,
  • Մարդու իրավունքների պաշտպանի կարծիքով մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին չեն վկայում,
    անանուն են կամ չեն պարունակում դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն), հեռախոսահամարը կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը եւ գտնվելու վայրը,
  • պահանջ չեն պարունակում:

Պաշտպանը դադարեցնում է բողոքի քննարկումը, եթե քննարկումը սկսելուց հետո շահագրգիռ անձը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել