ՌԴ խաղաղապահ զորախումբը մարդասիրական ակցիա է իրականացրել, բանակցությունները շարունակվում են

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն։

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Մարտակերտի շրջանի դպրոցականներին սննդի փաթեթներ բաժանելու նպատակով՝ մարդասիրական ակցիա է իրականացվել։

Պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել