Թուրքիայի Մարդին նահանգի Արթուկլու շրջանում իրաքյան պետհամարանիշով մեքենայի ուղղությամբ կրակ են բացել, որը եղել է ընթացքի մեջ։
Այս մասին գրում է Еrmenihaber.am-ը։
Զինված հարձակման հետևանքով մահացել են մեքենայում գտնվող 5 անձինք, ովքեր Իրաքի Դոհուք քաղաքից ցանկացել են գնալ Դիարբեքիրի հիվանդանոց։
Դեպքի հանգամանքները պարզելու համար 3 կասկածյալ է ձերբակալվել։