Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է հունվարի 4-ին հեռախոսազրույցներ ունենալ ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հետ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։
«Վաղը մեր նախագահը նախատեսում է հեռախոսով խոսել Պուտինի և Զելենսկիի հետ»,- ասել է նա NTV հեռուստաալիքի եթերում։
Կալինի խոսքով՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հետ քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը։