ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է Forbes-ի ցուցակի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու համար ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նշվում է, որ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Սեպտեմբերի 1-ին Վարդանյանը բացահայտեց, որ որոշել է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից՝ հանուն Լեռնային Ղարաբաղի։ Նա շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին, որոնք տարածաշրջան են բերվել 2020 թվականին հակամարտության սրումից հետո։
2021 թվականին Forbes-ը Վարդանյանի կարողությունը գնահատել է 1 միլիարդ դոլար։ Նա «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիրն ու նախկին սեփականատերն է։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/12/Screenshot-2022-12-22-153610.png)