Մոլդովայի տարածք Ռուսաստանի ներխուժումը կարող է իրականացվել արդեն 2023 թվականին․ TVR Moldova

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդրու Մուստեացեն կարծում է, որ Մոլդովայի տարածք Ռուսաստանի ներխուժման ռիսկը մնում է և կարող է իրականացվել արդեն 2023 թվականին, բայց դա կախված կլինի Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքից, ասել է նա TVR Moldova-ին տված հարցազրույցում։

«Հարցն այն չէ, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը նոր հարձակում կիրականացնի Մոլդովայի տարածքի ուղղությամբ, այլ այն, թե երբ դա տեղի կունենա՝ կամ տարեսկզբին, հունվարին, փետրվարին, կամ ավելի ուշ՝ մարտին, ապրիլին»,-ասել է Մոլդովայի հատուկ ծառայությունների ղեկավարը։

Մուստեացեն հիշեցրել է, որ Եվրոպայում զինամթերքի ամենամեծ պահեստը գտնվում է Մերձդնեստրի տարածաշրջանում, որը հսկվում է ռուսների կողմից, և ռուսական հնարավոր ներխուժումը Մոլդովա կարող է կապված լինել այդ զինամթերքի օգտագործման հետ հնարավոր ռազմական առճակատման ժամանակ։

Ավելի ուշ Մոլդովայի անվտանգության և տեղեկատվության ծառայությունը մեկնաբանություն է հրապարակել՝ պարզաբանելով իր ղեկավարի խոսքերը․ «ՀՔԾ տնօրենը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նպատակը՝ ստեղծել ցամաքային միջանցք դեպի Մերձդնեստրի տարածաշրջան, այսօր մնում է արդիական, և Ռուսաստանի Դաշնության կողմից այս ուղղությամբ նոր հարձակումը կարող է տեղի ունենալ արդեն 2023 թվականին»։

Ինչպես հաղորդվում է, Մոլդովան օգնության համար կդիմի Ռումինիային, եթե Ուկրաինայում հակամարտությունը տարածվի նրա տարածքում, և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարանան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել