Էրդողանը՝ թուրքական «Թայֆուն» հրթիռի մասին

Թուրքական «Թայֆուն» բալիստիկ հրթիռի թռիչքի հեռահարությունը կհասնի 1000 կմ-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ Թուրքիան հոկտեմբերի ամսին փորձարկել էր բալիստիկ հրթիռը, որը թռել էր 561 կիլոմետր և ընկել Սինոպ նավահանգստի ափ։ Էրդողանը հայտարարել էր, որ  հրթիռի հեռահարությունը կավելացվի։

«Թայֆուն» հրթիռի հեռահարությունը հայտարարվել է 560 կիլոմետր: Ես անցյալ շաբաթ հանդիպել եմ արտադրողների հետ: Նրանք ասացին՝ մենք կհասնենք 1000 կիլոմետրի»,-ասել է երկրի նախագահը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել