Ռուսաստանը կկարողանա աշխարհն ավելի արդար դարձնել․ Պուտինը վստահ է

Մեծ փոփոխությունները, որոնք այժմ տեղի են ունենում ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում, դեպի լավն են, կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Երկրի ղեկավարը հույս ունի, որ իր գործերով, գործողություններով, վճռականությամբ, ծրագրերով, Ռուսաստանը կկարողանա աշխարհն ավելի արդար դարձնել։

«Այնպիսին, որտեղ աշխարհի բոլոր երկրները հավասար են, որտեղ բոլոր մարդիկ հարգանքի իրավունք ունեն հետևելու ավանդույթներին, մեծարելու իրենց նախնիներին, խոսելու իրենց մայրենի լեզվով, և որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն ունի առավելագույնս ինքնաիրացման, անկախ այն հանգամանքից, թե ինչ ընտանիքից է և ինչ պայմաններում է մեծացել»,- շեշտել է Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել