Վլադիմիր Պուտինը ժամանել է Բիշքեկ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Բիշքեկ՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին: Այս մասին գրում է РИА Новости-ն:

Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում նեղ և ընդլայնված կազմով անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏՀԽ) նիստը։ Դրան մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները, Հայաստանի վարչապետը։ Դիտորդ երկրներից կմասնակցի Ուզբեկստանի վարչապետը, Կուբայի նախագահը տեսաուղերձով հանդես կգա։

Պուտինը ժամանել է Կոնգրեսի դահլիճի շենք, որտեղ տեղի կունենա միջոցառումը։

Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության գործունեությունը, ուղեցույցներ կսահմանվեն ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման, ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի գործունեության բարելավման համար: Կընդունվեն մի շարք որոշումներ, այդ թվում՝ էներգետիկայի և առևտրի ոլորտում, և կհաստատվեն ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունները։ Ռուսական պատվիրակությունը կնշի 2023 թվականին այս կազմակերպությունում իր առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել