ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը երդում է տվել և ստացել ռուսական անձնագիր։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենան։
«Այո, ստացել է անձնագիր և երդվել»,- ասել է նա։ Փաստաբանը հայտնել է նաև, որ Սնոուդենին տեսել է մեկ օր առաջ, նա իրեն լավ է զգում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին հրապարակվեց ՌԴ նախագահի հրամանագիրը, ըստ որի՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն է շնորհվել։
2017 թվականին Սնոուդենը և ամերիկացի մարզիկ և բլոգեր Լինդսի Միլսն ամուսնացել են Մոսկվայում։ Կուչերենան հայտնել է, որ Սնոուդենի կինը ներկայումս դիմում է ներկայացրել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։