ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կքննարկի Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումները. Զախարովա

Առաջիկայում նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ տեսաֆորմատով, կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կքննարկեն Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մոտ ժամանակներս կանցկացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Հանդիպման ընթացքում անդամ երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի միջոցով կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները և կքննարկեն Երևանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների առաջարկները, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին»,- ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել